Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Ճապոնիայի դեմ կայանալիք խաղի մասին։
«Հարգում ենք մեր մրցակցին, չէ՞ որ նրանք հաղթել են երկու աշխարհի նախկին չեմպիոններին՝ Իսպանիային ու Գերմանիային։ Երկու խաղի առաջին կեսերում էլ նրանք հետ էին հաշվի մեջ, բայց բնավորություն, մենթալիտետ ու որակ ցույց տվեցին։ Ես իմ խաղացողներին ասում եմ, որ ոչ ոքի չպետք է թերագնահատենք։
Գիտենք, որ նրանք իրենց սամուրայների պես կպահեն, դա նրանց արտոնությունն է։ Գիտենք, թե մեզ ինչ խաղ է սպասվում ու ինչ մրցակից է դաշտ դուրս գալու։ Պիտի նույն կերպ պատրաստվենք, եթե ուզում ենք առաջ գնալ։ Պիտի գրագետ կառուցենք մեր խաղն, ու այդժամ խաղադաշտը ցույց կտա՝ ով է լավագույնը»,- Դալիչի խոսքերն է փոխանցում Ջանլուկա Դի Մարցիոն։