Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը խոսել է ԱԱ-2022-ում Լեո Մեսսիի ելույթների մասին։
«Մեր բախտը շատ է բերել, որ հետևում ենք Մեսսիի խաղին։ Ավստրալիայի դեմ նրա խաղով կարելի է խոսել նրա ունակությունների, ֆուտբոլային քաղցի և ցանկությունների մասին։ Նրա՝ գնդակով խաղը շատերին է գրավում ու թիմակիցներին թույլ տալիս ազատվել շրջաակումից։
Այն, թե ինչպես է Մեսսին աշխատում տարածության հետ, ինչպես է պահում գնդակը իրադարձությունների կիզակետում․․․Նա ամեն ինչ ունի։ Ամեն անգամ, երբ նա ստանում է գնդակը, ողջ մարզադաշտը ոտքի է կանգնում։ Կարևոր չէ, թե դաշտի որ մասում է նա ստանում գնդակը, ողջ ստադիոնն է կանգնում»,- Շիրերի խոսքերն է փոխանցում BBC-ն։