ԱՄՆ հավաքականի կիսապաշտպան Ուեսթոն ՄաքՔենին խոսել է ԱԱ-2022-ում իր հավաքականի ելույթների մասին, որը 1/8-ում պարտվեց Նիդերլանդներին և դուրս մնաց պայքարից։
«Այս մրցաշարն իսկապես վերականգնեց հավատը, մեծ հարգանք առաջացրեց հյուսիսամերիկան ֆուտբոլի և մեր երկրում ֆուտբոլի հանդեպ։ Կարծում եմ՝ ցույց տվեցինք, որ ժամանակի ընթացքում կարող ենք հսկաներ դառնալ։ Մենք դեռ չենք դարձել, բայց, վստահաբար, ճիշտ ուղիով ենք ընթանում»,- ՄաքՔենիի խոսքերն է փոխանցում Yahoo Sports-ը։
1/4 նիդերլանդցիները կհանդիպեն Արգենտինային։