Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին կարծում է, որ Ճապոնիայի դեմ խաղը դաս կլինի իսպանացիների համար՝ ապագայի համար։ Նա ընդգծել է, որ հավաքականի գլխավոր նպատակն ԱԱ-2022-ում հաղթելն է․
«Ճապոնիայի դեմ խաղը մեզ համար լավ դաս կլինի ապագայի համար։ Բարեբախտաբար, մենք հետևություններ ենք արել այդ պարտությունից և հիմա հստակ հասկանում ենք, թե ինչ պետք է անենք։ Մենք մտադիր չենք կորցնել կենտրոնացումը մեր գլխավոր նպատակի՝ ԱԱ-ում հաղթելու հետ կապված։
Մտադիր ենք նվաճել տիտղոսը՝ հավատարիմ մնալով այն խաղաոճին, որն այսքան տարի պահել ենք։ Սխալ կլիներ հիմա հրաժարվել այն ամենից, ինչին մենք հավատում ենք։ Իսպանիան պետք է ընդունի իր սխալները, շտկի դրանք և մեծ վստահությամբ գնա դեպի ԱԱ-ի գավաթը։ Մենք կներդնենք մեր ողջ ուժերը յուրաքանչյուր խաղում»,- Գավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։