Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը նշել է ամուր պաշտպանության կարևորությունը և խոսել թիմի հարձակվողներ Օլիվյե Ժիրուի և Ուսման Դեմբելեի ունեցած ներդրման մասին․
«Հարձակողական խաղը շատ կարևոր է, սակայն ոչ պակաս կարևոր է հավասարակշռությունն ու կոմպակտությունը պահելը, երբ գնդակը ձեզ մոտ չէ։ Առանց լավ պաշտպանության չես կարող հաջողության հասել։ Ժիրուն և Դեմբելեն շատ արժեքավոր աշխատանք են կատարում առանց գնդակի, Մբապեից ավելի քիչ է պահանջվում, բայց մեզ համար կարևոր է, որ նա թարմ մնա հակագրոհների և հարձակողական գործողությունների ժամանակ։
Այս պահին մեր խաղում կա հավասարակշռություն, մենք պետք է շարունակենք այն պահել․ հենց սրանում է ԱԱ-ում հաջողության հասնելու գաղտնիքը»,- ասել է Գրիզմանը մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հավաքականն այսօր կխաղա Լեհաստանի հետ։ Խաղի մեկնարկը 19։00-ին է։