Կատարում ընթացող Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի խաղում Նիդերլանդների հավաքականը 3:1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի հավաքականին։
Հանդիպման գլխավոր հերոսը Նիդերլանդների հավաքականի աջ պաշտպան Դենզել Դումֆրիսն էր, ով նախ 2 գոլային փոխանցում կատարեց, իսկ հետո ինքն էլ դարձավ գոլի հեղինակ։
Դումֆրիսը ԱԱ-2022-ի առաջին խաղացողն է, ով մեկ խաղում մասնակցել է երեք գոլային դրվագի։ Նիդերլանդների հավաքականի պատմության մեջ մինչ Դենզելը միայն Ռոբ Ռենսենբրինկին (երկու անգամ 1978 թվականի Աշխարհի առաջնությունում) և Յոհան Կրոյֆին (1974) էր հաջողվել դա անել Աշխարհի առաջնություններում:
Ավելին, Դումֆրիսն Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին պաշտպանն է, ով փլեյ-օֆֆի խաղում գոլ է խփել և կատարել 2 գոլային փոխանցում: