«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Գերմանիայի հավաքականի՝ ԱԱ-2022-ի խմբային փուլից դուրս մնալու մասին։
«Ես տանջվում էի, ասես ինքս թիմի խաղացող եմ։ Ես ինքս 4 ու կես տարի առաջ նստել էի այնտեղ առաջին տուրի պարտությունից հետո և հիմա նույնն էի զգում։ Սա ևս մեկ մեծ հիասթափություն էր։
Մենք չունենք լավ պատրաստված ու ուժեղ 11 հոգի մեկնարկային կազմի համար։ Նման խնդրահարույց իրավիճակ էր նաև Եվրոպայի առաջնությունում։ Դու 2-0 հաղթում Անգլիային, բայց հենց քեզ գոլ են խփում, ամեն ինչ ոչնչանում է։ Նույնը տեղի ունեցավ նաև Հունգարիայի դեմ։ Մենք գոլ բաց թողեցինք, և պատասխան չունեինք՝ ինչպես այն շտկել»,- Կրոսի խոսքերն է փոխանցում Marca-ն։