Հայտնի ֆուտբոլային «433» օգտահաշիվը տեղադրել է Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի մի շարք լուսանկարներ, որտեղ նա լաց է լինում, երբ հավաքականը դուրս մնաց ԱԱ-ից։ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան «հավանել է» այդ հրապարակումը։
Հիշեցնենք, որ երբ Սուարեսը հանդես էր գալիս «Լիվերպուլում» նրան 8 խաղով որակազրկել էին ԱՊԼ խաղում Էվրային ռասիստական վիրավորանք հասցնելու համար։ Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպանն այն ժամանակ հանդես էր գալիս ՄՅՈՒ-ում։
Ուրուգվայը չկարողացավ դուրս գալ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ։