Լեհաստանի հավաքականի հարձակովղ Արկադիուշ Միլիկը ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղից առաջ խոսել է Կիլիան Մբապեի մասին։
«Ինչպե՞ս գործել Մբապեի դեմ։ Պիտի շատ արագ լինել։ Մեզ սկուտեր է պետք, որ հասնենք Կիլիանին։ Անհատապես նրա դեմ խաղալը շատ դժվար է, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է։ Մենք պիտի ողջ թիմով գործենք, կոլեկտիվ լուծումներ գտնենք այդ առաջադրանքի համար»,- Միլիկի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
Հավաքականների միջև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 4-ին Երևանի ժամանակով 19:00-ին։