Բրազիլիայի հավաքականը ֆուտբոլիստներ Գաբրիել Ժեզուսը և Ալեքս Տելլեսն այլևս չեն կարողանա խաղալ ԱԱ 2022-ում, հայտնում է Globo-ն։
Ֆուտբոլիստները վնասվածք են ստացել ուրբաթ՝ Կամերունի հետ խմբային փուլի խաղում (0:1): Երկու խաղացողներն էլ աջ ծնկի վնասվածք ունեն:
Աղբյուրի համաձայն՝ Տելլեսը կարող է վիրահատության կարիք ունենալ, իսկ Ժեզուսը բաց կթողնի մոտ մեկ ամիս։
Հաջորդ խաղում (դեկտեմբերի 5-ին) Բրազիլիայի հավաքականը ԱԱ 2022-ի 1/8 եզրափակչում կխաղա Հարավային Կորեայի հետ։