Սենեգալի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էլ Հաջի Դիուֆը խոսել է աֆրիկյան հավաքականի ներուժի մասին։
«Կարծում եմ, որ աֆրիկյան հավաքականները, ինչպես տեսնում ենք այս Աշխարհի առաջնությունում, ճիշտ ուղու վրա են։ 2018 թվականին 1/8 եզրափակչում աֆրիկյան թիմեր չկային։ Այս տարի մենք ունենք երկու ներկայացուցիչ։
Սենեգալը վճռորոշ հանդիպում ունի Անգլիայի հետ, և մենք պետք է ցույց տանք ամբողջ աշխարհին, որ պատրաստ ենք։ Մեր խաղացողները այլ հավաքականներին նախանձելու ոչինչ չունեն։
Եթե վաղը Էդուարդ Մենդին դառնար անգլիացի, ապա նա կլիներ Անգլիայի մեկնարկային կազմում: Կուլիբալին կխաղա ցանկացած այլ ազգային հավաքականի մեկնարկային կազմում, իսկ Մանեն կարող է լինել նաև ցանկացած թիմի ավագ։
Պետք է հավատալ մեր ուժերին, Աֆրիկայի լավ օրերը մոտ են»,- մեջբերում է Սենեգալի հավաքականի նախկին հարձակվողին RMC Sport-ը: