ՖԻՖԱ-ն կարող է 15 խաղով որակազրկել Ուրուգվայի հավաքականի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսին՝ Գանայի հավաքականի հետ աշխարհի առաջնության խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով, հայտնում է Mundo Deportivo-ն։
Դեկտեմբերի 2-ին Էլ Վակրա քաղաքի «Ալ Ջանուբ» մարզադաշտում կայացած H խմբի 3-րդ տուրի հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ ուրուգվայցիների։ Խաղի ավարտից հետո Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները վազեել մրցավարի մոտ և սկսել դժգոհություն հայտնել գանացիների նկատմամբ 11 մետրանոց չնշանակելու կապակցությամբ։ Կադրերում երևում է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպանը արմունկով պատահաբար հարվածել է ՖԻՖԱ-ի տնօրեն Քոլին Սմիթի դեմքին։
Եթե հաստատվի, որ այս ժեստը ներառված է ՖԻՖԱ-ի տնօրենի արձանագրության կամ զեկույցի մեջ, ապա խաղացողը կենթարկվի խիստ պատժամիջոցների՝ մինչև 15 խաղ որակազրկում, այն դեպքում, երբ տուժողը խաղի պաշտոնյա է համարվում: Եթե պարզվի, որ Սմիթը հանդիպման պաշտոնական ներկայացուցիչ չէ, ապա նվազագույն պատիժը, որը սպառնում է Խիմենեսին, 3 խաղյա որակազրկումն է։