Դեկտեմբերի 2-ին Կամերունի հավաքականը Կատարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի խաղում հաղթել է Բրազիլիայի ընտրանուն (1:0)։
Միակ գոլի հեղինակը Վենսան Աբուբաքարն էր, որը գոլից անմիջապես հետո հեռացվեց՝ խաղադաշտից։ Գոլը տոնելիս մարզապաիկը հանելու պատճառով ֆուտբոլիստը երկրորդ դեղին քարտը ստացավ և լքեց խաղադաշտը։
Աբուբակարն դարձավ Զինեդին Զիդանից հետո առաջին խաղացողը, որը գոլ է խփել և կարմիր քարտ ստացել Աշխարհի առաջնության խաղում։ Ֆրանսիացին հեռացվել էր դաշտից 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում՝ Իտալիայի դեմ խաղում պաշտպան Մարկո Մատերացիի կրծքին գլխով հարվածելու համար։