Իսպանական Պրիմերայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցել է «Լևանտեի» հետ ու անակնկալ պարտություն կրել նվազագույն հաշվով:
Հանդիպման միակ գնդակը խփվել է խաղավարտին՝ 79-րդ րոպեին. տանտերերի կիսապաշտպան Խոսե Մորալեսն է կարողացել գրավել Կուրտուայի դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին:
Այս հանդիպումից հետո «Ռեալը», 53 միավորով, Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 2 միավորով: «Լևանտեն» 32 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնականը՝ շրջանցելով «Աթլետիկին», «Օսասունային» (երկուսն էլ 31 միավոր ունեն) և «Բետիսին» (30):
Հաջորդ տուրում «Ռեալը» կընդունի «Բարսելոնային», իսկ «Լևանտեն» հյուրընկալվելիս կխաղա «Էյբարի» հետ: Խաղերը կկայանան մարտի 1-ին և փետրվարի 29-ին համապատասխանաբար: