«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է թիմ հրավիրել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մբապեն պետք է պահպանի ակումբի կանոնները մարքեթինգային և գովազդային գործառնությունների վերաբերյալ։ Ինչպես նաև Մբապեի աշխատավարձն այնքան բարձր չի լինի, որքան ՊՍԺ-ում։
Մբապեն ՊՍԺ-ում է 2018 թվականի հուլիսից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ ամռանը ֆուտբոլիստը մոտ էր մադրիդյան ակումբ տեղափոխությանը, սակայն որոշեց երկարաձգել պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ։