ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն 6 ամիս առաջ հանդիպել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ, որպեսզի համոզի նրան տեղափոխվել փարիզյան ակումբ: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպումը կայացել է գաղտնի ձևաչափով: Մբապեն ցանկացել է Լևանդովսկու հետ հարձակվողական թոփ-զույգ կազմել ՊՍԺ-ում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ լեհ հարձակվողի հետ պայմանագիր կնքելը այն խոստումներից մեկն էր, որը փարիզյան ակումբի ղեկավարությունը տվել էր Մբապեին, որպեսզի վերջինս մնա թիմում:
Լևանդովսկին, որն այդ պահին եղել է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ, որոշել է տեղափոխվել «Բարսելոնա»: Մբապեն էլ որոշել է մնալ փարիզյան թիմում, չնայած այն շշուկներին, թե ազատ խաղացողի կարգավիճակում կարող է տեղափոխվել «Ռեալ»: