Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում դեկտեմբերի 5-16-ը տեղի կունենա ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Այսօր լուսադեմին մրցավայր են մեկնել Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները:
Փաշիկ Ալավերդյանը տղամարդկանց թիմ է ընդգրկել Անդրանիկ Կարապետյանին, Վարդան Մանուկյանին (երկուսն էլ՝ 89 կգ), Դավիթ Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանին (102 կգ), Վարազդատ Լալայանին, Սիմոն Մարտիրոսյանին (երկուսն էլ՝ +109 կգ):
Կանանց թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ծանրահարթակ կուղեկցի Իզաբելա Յայլյանին (59 կգ), Տաթև Հակոբյանին, Միլենա Խաչատրյանին (երկուսն էլ՝ 76 կգ), Լիանա Գյուրջյանին (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանին (+87 կգ)։
Առաջնությունում աչքի ընկածները կվաստակեն օլիմպիական վարկանիշային միավորներ: Մինչ Փարիզի ստուգատեսը ծանրորդների համար տեղի կունենա վարկանիշային միջազգային վեց մրցաշար: