Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը «Պարկ դե Պրենս» մարզադաշտի արժեքը համեմատել է կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի՝ «Զենիթից» ՊՍԺ տեղափոխության հետ։
«Մենք կտրականապես դեմ չենք մարզադաշտի վաճառքին, բայց դրան կհամաձայնենք միայն համարժեք գնով։ ՊՍԺ-ն առաջարկում է 40 միլիոն եվրո, որն ավելի էժան է, քան Պարեդեսի տրանսֆերը:
Անկեղծ խոսենք՝ իսկապե՞ս կարծում եք, որ մարզադաշտը կարժենա ավելի քիչ, քան Պարեդեսի տրանսֆերը։ Սա լուրջ չէ»,- Փարիզի քաղաքապետի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը։
«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ասել է, որ փարիզյան իշխանությունները ճնշում են գործադրում ակումբի վրա՝ դադարեցնելու մարզադաշտի վարձակալությունը, որտեղ թիմը խաղում է 1974 թվականից:
Հիշեցնենք, որ Լեանդրո Պարեդեսը ՊՍԺ է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» 2019 թվականի ձմռանը՝ 40 միլիոն եվրոյի դիմաց։