Հայաստանի կանանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում է Երևանի երեք և Գյումրիի մեկ թիմ: Պայքարը կընթանա չորս փուլով: Այնուհետև քառյակը կմրցի օլիմպիական մրցակարգով (փլեյ օֆֆ):
Մեկնարկն արդեն տրված է: Հանդիպումներն անցկացվում են «Արենա դե ՏԷՑ» մարզասրահում:
Առաջին խաղում միմյանց հետ մրցել են «Երևան Բասկետ» և «Գյումրի» թիմերը: Խաղն ավարտվել է դաշտի տերերի՝ 120 : 67 հաշվով հաղթանակով:
Խաղի արդյունավետ բասկետբոլիստ է դարձել Նեքոյա Անդերսոնը («Երևան Բասկետ» ): Նա դիպուկ նետումներով վաստակել է 31 միավոր, 20 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին և կատարել է 8 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 20:00-ին: «Հատիսը» կմրցի «Լես Ֆոքսիսի» հետ: