Ամերիկյան «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է Bild-ը։ Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստը պետք է համաձայնի աշխատավարձի կրճատմանը. Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ չէ կիսապաշտպանին վճարել 10 միլիոն եվրո, որը նա վաստակում է «Չելսիում»:
24-ամյա Պուլիշիչը «Չելսի» է տեղափոխվել 2019 թվականի հունվարին Դորտմունդի «Բորուսիայից», սակայն 2018/2019 մրցաշրջանն ավարտել է դորտմունդյան թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում անցկացրել է 18 հանդիպում Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում՝ դառնալով մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Պուլիշիչի և «Չելսիի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։