Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քինգսլի Կոմանը խոստովանել է, որ կավարտի կարիերան, երբ այլևս չկարողանա օգտագործել դրիբլինգի իր հմտությունները:
«Այն օրը, երբ չկարողանամ հաղթել մրցակցիս դրիբլինգով, կավարտե՞մ կարիերաս: Այո, դա հաստատ է: Ես միշտ արագ եմ եղել: Դրա համար ես միշտ ասում էի, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, 32 կամ 33 տարեկանում կավարտեմ կարիերաս: Փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի մարմինս հնարավորինս երկար մնա։ Բայց 32 կամ 33 տարեկանում, երբ դու դրիբլինգ ես անում , պետք է քեզ վերապատրաստես: Արդեն դժվար է, և ինձ անհանգստացնում է ֆուտբոլը, որն ինձ մեծ հաճույք չի պատճառում»,- Կոմանային մեջբերում է L’Equipe-ը:
Ֆրանսիայի հավաքականը խմբից դուրս է եկել առաջին տեղից և ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում խաղալու է Լեհաստանի հետ։