«Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունաի Սիմոնը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Relevo-ն։
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
Նշվում է, որ Բիլբաոն ներկայացնող ակումբը ցանկանում է դարպասապահի համար ստանալ առնվազն 30-40 մլն եվրո։
Սիմոնը 2022 թվականի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահն է։ Նա մասնակցել է Կոստա Ռիկայի (7:0) և Գերմանիայի (1:1) դեմ հանդիպումներին: