«Բարսելոնան» ջախջախել է «Էյբարին» իսպանական Պրիմերայի 25-րդ տուրում (5:0):
4 գոլի հեղինակ է դարձել հարձակվող Լիոնել Մեսսին: Սա նրա համար դարձել է 5-րդ պոկերն Իսպանիայի առաջնությունում: Ավելի վաղ նա միևնույն խաղում 4 գոլ էր խփել նաև 2017/18, 2012/12 և 2011/12 (երկու անգամ) մրցաշրջաններում:
Ինչպես հայտնում է լրագրող Պեդրո Մարտինը, արգենտինացին «Բարսելոնայի» ֆուտբոլիստների շրջանում առաջին տեղն է բարձրացել՝ պոկերների քանակով: Նա առաջ է անցել կատալոնացիների նախկին հարձակվող Սեզար Ռոդրիգեսից (4 պոկեր):