Չեսլավ Միխնևիչը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու և Լիոնել Մեսսիի դիմակայության մասին. այսօր Լեհաստանի հավաքականը ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին տուրում կխաղա Արգենտինայի հետ։
«Սա թենիս չէ, ֆուտբոլում մեկը մեկի դեմ չեն խաղում։ Ռոբերտին, ինչպես Լեոյին, պետք են թիմակիցներ։ Նման հիանալի հարձակվողների վրա կարելի է հույս դնել, բայց նրանք չեն կարող միայնակ հաղթել:
Շատերն Արգենտինային անվանում են ֆավորիտ։ Չնայած առաջին խաղում ունեցած խնդիրներին, արգենտինացիները դեռ հավատում են, որ կարող են հաջողության հասնել:
Երբ խաղում ես Արգենտինայի դեմ, պետք է պատրաստ լինես գոլ բաց թողնելուն։ Երբ դա տեղի է ունենում, պարզապես պետք չէ խուճապի մատնվել»,- մեջբերում է Լեհաստանի հավաքականի մարզչին Daily Mail-ը։