«Վերդերի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հայտնում է Sportbuzzer-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական ակումբի ղեկավարությունը դիտարկում է 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի տարբերակը: Հարձակվողի գործող համաձայնագիրը «Վերդերի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը, սակայն ակումբին գումար է անհրաժեշտ, ուստի բրեմենցիները պատրաստ են դիտարկել «Բավարիայի» առաջարկը։
Ֆուլկրուգը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում ամենաշատ գոլեր գրանցած գերմանացին է: Գերմանիայի առաջնության 14 հանդիպումներում հարձակվողը խփել է 10 գոլ և ընդգրկվել Գերմանիայի հավաքականի՝ ԱԱ 2022-ի հայտացուցակում։
Հիշեցնենք, որ Ֆուլկրուգի գոլը ԱԱ2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Իսպանիայի հետ խաղում (1:1) թույլ տվեց Գերմանիային պահպանել փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։