ՊՍԺ-ի՝ ֆուտբոլային հարցերով խորհրդատու Լուիշ Կամպուշը մեկնաբանել է փարիզյան թիմի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը.
«Մբապեն «Ռեալո՞ւմ». նա որոշել է մնալ, և հիմա իրեն շատ լավ է զգում ՊՍԺ-ում: Փարիզեցիներին պետք է դուր գա, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե ոչ լավագույնն այս պահին, հանդես է գալիս իրենց թիմում: Բայց ես չգիտեմ, թե հետո ինչ կլինի»,- Կամպուշի խոսքերն է փոխանցում El Partidazo de COPE-ը:
Հիշեցնենք՝ նախորդ մրցաշրջանում շշուկներ էին պտտվում, թե Մբապեն ազատ խաղացողի կարգավիճակով կհեռանա ՊՍԺ-ից և կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ: