Տեսանելի ապագայում ՊՍԺ-ի սեփականատերերը կարող են վաճառել ակումբի բաժնետոմսերը, ինչի մասին խոսել է Լիգա 1-ի գրանդի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։
Նա նաև Financial Times-ին ասել է, որ պոտենցիալ գնորդների հետ բանակցությունները շարունակվում են: ՊՍԺ-ի սեփականատերերը կարծում են, որ ակումբի արժեքն «ավելի քան 4 միլիարդ եվրո է»։
Նասեր Ալ-Խելաիֆին նաև ասել է որ ցանկացած հնարավոր գործարքի ավարտը կարող է հետաձգվել ամիսներով:
15 տուրերից հետո ՊՍԺ-ն գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ Քրիստոֆ Գալտիեի թիմը 5 միավորով գերազանցում է ամենամոտ հետապնդողին՝ ի դեմս «Լանսի»: