Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն չի ցանկանում բաց թողնել Թունիսի դեմ խաղը՝ հանուն հանգստի:
L’Équipe-ը հայտնում է, որ չնայած նախատեսված ռոտացիային, 23-ամյա հարձակվողը կցանկանար դուրս գալ խաղադաշտ:
Սպասվում է, որ Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում 6 փոփոխություն կլինի՝ Դանիայի դեմ խաղի համեմատ:
Մասնավորապես, ձախ պաշտպանի դիրքում կարող է խաղալ Էդուարդո Կամավինգան: Լյուկա Էրնանդեսի վնասվածքից հետո Ֆրանսիայի հավաքականում միայն մեկ խաղացող է մնացել, որը կարող է խաղալ ձախ պաշտպանի դիրքում՝ Թեո Էրնանդեսը: «Միլանի» ֆուտբոլիստի վնասվածքի դեպքում Դեշամը ցանկանում է այդ դիրքում օգտագործել Կամավինգային:
Կիրակի երեկոյան Ֆրանսիային հավաքականն ընկերական խաղ է անցկացրել «Ալ-Ահլիի» հետ:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի հավաքականն ապահովել է իր մասնակցությունը ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում՝ խմբային փուլի երկու տուրերի արդյունքում:
Մբապեն այս առաջնությունում 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել անցկացրած 2 խաղում:
Ֆրանսիան Թունիսի հետ կխաղա նոյեմբերի 30-ին: Խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին:
























































