ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը մրցել է Իսպանիայի ընտրանու հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը։
Opta Sports վիճակագրական պորտալը հայտնում է, որ բունդեսթիմն իր պատմության մեջ առաջին անգամ չի կարողացել որևէ հաղթանակ տանել մունդիալի մեկնարկային երկու խաղերում։
Բացի դա, Հանս-Դիտեր Ֆլիկի սաները ոչ մի անգամ չեն կարողացել անառիկ պահել դարպասը 2022 թվականին՝ այս տարվա պաշտոնական բոլոր 8 խաղերում էլ գոլ ընդունելով սեփական դարպասը։ Գերմանիայի հավաքականն Ազգերի լիգայում 9 գոլ է բաց թողել, ևս 3 գոլ՝ Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում։ Ի պատասխան՝ գերմանացիները մրցակիցների դարպասները գրավել են 13 անգամ։
Երկու տուրից հետո Գերմանիայի հավաքականը F խմբում 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով ընդամենը 1 միավոր, բայց, միևնույն ժամանակ, պահպանելով փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը։ Խմբային փուլի վերջին խաղում Գերմանիայի հավաքականը կմրցի Կոստա-Ռիկայի հետ։ Այդ խաղը կկայանա դեկտեմբերի 1-ին և կմեկնարկի ժամը 23։00-ին։
























































