Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ամադու Օնանան մեկնաբանել է Մարոկկոյի ազգային հավաքականից կրած պարտությունը (0:2)։
«Առաջին գոլը կոտրեց մեր խաղը: Պետք է նշեմ մրցակցի հարձակման գծի խաղացողներին. նրանք հիանալի շարժվեցին, կարողացան առաջ անցնել, իսկ վերջին րոպեներին խփեցին երկրորդը»,-ասել է Օնանան։
Հիշեցնենք, որ խմբի մյուս խաղում կմրցեն Խորվաթիայի ու Կանադայի հավաքականները: