Fastex Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ուրարտուն» 4:0 հաշվով հաղթանակի հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ:
«Արարատ-Արմենիայի» հետ խաղում գոլի հեղինակ դարձած Նարեկ Գրիգորյանը կիսվել է տպավորություններով․
«Մենք գիտեինք, որ շատ դժվար հանդիպում է լինելու «Արարատ-Արմենիայի» հետ, առավել ևս, որ խաղն իրենց հարկի տակ էր, շատ լավ թիմ է, չնայած՝ կարողացել ենք առաջնության 2 խաղերում էլ հաղթանակի հասնել իրենց նկատմամբ՝ մեկ խաղում էլ մնալով 10 հոգով։ Այսօրվա խաղն էլ լավ ստացվեց, կարողացանք առաջինը գոլ խփել, ինչը ստիպեց նրանց բացվել ու ազատ տարածություններ ստեղծել պաշտպանությունում, դա կարողացանք ավելի լավ օգտագործել երկրորդ խաղակեսում, պահեր ստեղծել և հաշիվը դարձրինք խոշոր ու հաղթանակի հասանք։
Ուրախ եմ, որ կարողացա գոլով օգտակար լինել թիմին, կփորձեմ ավելի լավ հանդես գալ ու ավելացնել գոլերիս թիվը մյուս խաղերում։
Հաջորդ խաղն առաջնությունում կրկին իրենց դեմ ենք խաղալու, կարծում եմ՝ տարբերություն չկա գավաթային խաղ է, թե առաջնության, բավական լավ ենք ճանաչում արդեն «Արարատ-Արմենիային», կփորձենք խաղալ նույն կերպ ու գրանցել նույն արդյունքը, ինչ նախորդ 3 խաղերում էր, անպայման խաղալու ենք 3 միավորի համար, որպեսզի ամրապնդենք մեր տեղն առաջին հորիզոնականում»»,- մեջբերում է ֆուտբոլիստին «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։