Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, որը դուբլի հեղինակ դարձավ Դանիայի դեմ խաղում, աշխարհի առաջնությունում խփած գոլերի քանակով հավասարվեց Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Մեսսին հավաքականում անցկացրած 20 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։ Ֆրանսիացուց 9 խաղ պահանջվեց այս արդյունքին հասնելու համար։
Այս ցուցանիշով Մբապեն նաև առաջ անցավ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրիից, որը 6 գոլի հեղինակ է դարձել ԱԱ-ում։ Այս մասին գրում է Opta Sports-ը։
Ֆրանսիայի ազգային հավաքականում խփած գոլերի քանակով Մբապեն հավասարվեց հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին։ Մբապեի ակտիվում հիմա 31 գոլ է հավաքականի մարզաշապիկով։ Բացի դրանից, այս ցուցանիշով Մբապեն առաջ անցավ Ժյուստ Ֆոնտենից ու Ժան-Պյեռ Պապենից։
Հիեցնենք՝ Ֆրանսիան ժամանակից շուտ ապահովեց տեղը ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆում։
























































