Գերմանացի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը ասել է՝ ուր կարող է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը՝ կատակելով «Բարսելոնայի» ֆինանսական հնարավորությունների մասին։
«Ի՞նչ եմ մտածում Ջուդ Բելինգհեմի մասին։ Որ նա «Բորուսիայից» կտեղափոխվի «Ռեալ» կամ ԱՊԼ ակումբ։ Այնտեղ, որտեղ շատ փող կա։ Միակ թիմը, որ փող չունի, բայց կարողանում է խաղացողներ ձեռք բերել «Բարսելոնան» է, որը ոչ մի եվրո չունի, բայց գնում է Լևանդովսկուն»,- Մաթեուսի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայի» խաղացող է դարձել այս տարվա ամռանը։ Կատալոնական ակումբը լեհ հարձակվողին 45 մլն եվրոյով գնեց «Բավարիայից»։