Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ԱԱ-2022-ի երկրորդ տուրում Իսպանիայի դեմ կայանալիք խաղի մասին։
«Այս խաղում կարևոր է հաղթել մենապայքարներում ու ցույց տալ մեր ներկայությունը խաղադաշտում։ Իսպանիայի հավաքականի խաղը հղկված է, այդ թիմի խաղում որոշ պահեր ավտոմատացման են հասցված։ Բայց մենք պլան ունեն, ու, հույս ունեմ, որ այն կաշխատի։
Բարձր եմ գնահատում Լուիս Էնրիկեի աշխատանքը։ Նա երիտասարդ թիմ է ստեղծել, որն անհավանական որակներ ունի։ Ցավոք, իմ սիրելի խաղացողը՝ Տյագոն, այնտեղ չէ, բայց մյուս ֆուտբոլիստները պակաս լավը չեն։ Բուսկետսը թիմի սիրտն է։ Անհամբեր սպասում ենք այդ խաղին»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։
























































