Այն բանից հետո, ինչ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման լքել է հավաքականի ճամբարը, թիմում մթնոլորտը լավացել է։ L’Équipe-ը հայտնում է, որ ֆուտբոլիստները թեթևություն են զգում։
Բենզեմայի՝ վնասվածք ստանալուց հետո Ֆրանսիայի հավաքականի միայն մեկ խաղացող՝ Մարկոս Թյուրամն է երեկոյան այցելել նրան։ Բենզեման և Թյուրամը ընկերներ են։
Աղբյուրի փոխանցմամբ, որոշ երիտասարդ ու անփորձ խաղացողներ իրենց այնքան էլ լավ չէին զգում Բենզեմայի ներկայությամբ, իսկ հիմա մթնոլորտը լավացել է, ֆուտբոլիստները միմյանց հետ ժամանակ են անցկացնում։