Այսօր կայացավ Fastex Հայաստանի գավաթի 2022/23 մրցաշրջանի խաղարկության 1/4 եզրափակչի «Գանձասար»-«Ալաշկերտ» հանդիպումը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։ Լրացուցիչ ժամանակում ևս գոլեր չգրանցվեցին։
Իսկ ահա հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Գանձասարի» ֆուտբոլիստները։ Այսպիսով՝ «Գանձասարը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ երեկ «Շիրակը» հաղթել էր «Վանին» և ևս դուրս էր եկել կիսաեզրափակիչ։