Football-italia-ն հայտնում է, որ Իտալիայում ավելի քան 40 սիրողական լիգայի ֆուտբոլային խաղեր հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով:
Մինչ օրս Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 29 մարդ, որոնցից երկուսը մահացել են:
Նշվում է, որ ներկայումս պրոֆեսիոնալ լիգաների խաղերը չեն հետաձգվի, երկրի իշխանությունները սերտորեն համագործակցում են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: