Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Կիլիան Մբապեի և Օլիվյե Ժիրուի միջև հարաբերությունները հարթվել են:
L’Équipe-ը գրում է, որ երբեք նրանց հարաբերություններն այնքան լավը չեն եղել, որքան՝ հիմա:
Ֆուտբոլիստները միասին ժամանակ են անցկացնում, միասին են ընթրում, մարզումների ժամանակ վարժություններ են կատարում միասին, իսկ ազատ ժամանակ միասին բիլիարդ են խաղում:
ԱԱ-2022-ի առաջին՝ Ավստրալիայի դեմ խաղում (4-1) Ժիրուն հենց Մբապեի փոխանցումից հետո է կարողացել գոլ հեղինակել: Այդ գոլի շնորհիվ Օլիվյեն կրկնել է Թիերի Անրիի ռեկորդը՝ հավաքականում խփած գոլերի քանակով:
Եվրո-2020-ի ժամանակ հաղորդվում էր, որ Ժիրուի և Մբապեի միջև կոնֆլիկտ կա: Խաղերից մեկից հետո Օլիվյեն դժգոհություն էր հայտնել, թե Ֆրանսիայի հավաքականում իր թիմակիցները հազվադեպ են իրեն փոխանցում կատարում: Մբապեին այս խոսքերը դուր չէին եկել և նա անգամ խնդրել էր Դեշամին թույլ տալ իր հետ մամուլի ասուլիսի մասնակցել և հրապարակայնորեն պատասխանել Ժիրուին: