ՖԻՖԱ-ն չի տուգանի Գերմանիայի հավաքականին ԱԱ-2022-ի՝ Ճապոնիայի դեմ խաղից առաջ իրականացրած ակցիայի համար:
Ֆուտբոլիստները թիմային լուսանկարում ձեռքերով փակել են բերանները՝ արտահայտելով իրենց դժգոհությունը ՖԻՖԱ-ի՝ OneLove գրությամբ ծիածանագույն թևկապի օգտագործումն արգելելու որոշման դեմ:
Գերմանիայի ֆուտբոլային միությունը հայտարարել էր. «Մերժել մեզ կրել թևկապը նույնն է, ինչ մեզ ձայնից զրկելը: Մարդու իրավունքները քննարկման ենթակա չեն»:
Գերմանիան առաջին խաղում 1-2 հաշվով զիջել է Ճապոնիային:





















































