«Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերը ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»: Այս մասին գրում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
25-ամյա ավստրիացին հրաժարվել է տեղափոխվել «Չելսի» և մտադիր է հաջորդ ամառ միանալ մյունխենյան ակումբին:
Նշենք, որ ամռանը ֆուտբոլիստը կարող էր գնալ «Բավարիա» կամ «Լիվերպուլ», սակայն Լայպցիգը չցանկացավ բաց թողնել խաղացողին:
Հաղորդվում է նաև, որ «Բավարիան» արդեն համաձայնության է եկել Լայմերի հետ գալիք ամառ ազատ տրանսֆերի շուրջ:
Կոնրադ Լայմերը Բունդեսլիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 4 հանդիպում։
























































