Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան դարձել է Գերմանիայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն ավելի քան 60 տարվա մեջ, որը մասնակցում է աշխարհի առաջնության խաղի: Այս մասին հայտնում է Opta Sport-ը:
Ֆուտբոլիստը 19 տարեկան 270 օրական հասակում իր թիմի մեկնարկային կազմում դուրս է եկել խաղադաշտ Ճապոնիայի դեմ խաղում: Նա կրկնել է Կառլ-Հայնց Շնելինգերի՝ մունդիալ-1958-ում գրանցած ցուցանիշը:
Հատկանշական է, որ Մուսիալան կարող էր միջազգային մակարդակում հանդես գալ ոչ թե Գերմանիայի, այլ Անգլիայի հավաքականի կազմում: Կիսապաշտպանը հանդես է եկել Անգլիայի բոլոր տարիքային հավաքականերում, սակայն մեծահասակների կազմում ընտրել է Գերմանիան:
























































