Ուրուգվայի հավաքականի նախկին ավագ Դիեգո Լուգանոն ասել է, որ Ֆրանսիայի հավաքականի խաղացողներն ուրախ են, որ Կարիմ Բենզեման բաց է թողնելու ԱԱ-ն։
«Ֆրանսիայի հավաքականում կան մարդիկ, որոնք ուրախ են, որ Բենզեման չի մասնակցելու ԱԱ-2022-ին։ Ես ուղղակի այդպես չեմ մտածում, ես վստահ եմ դրանում։ Ես Ֆրանսիայի հավաքականի որոշ խաղացողների թիմակիցն եմ եղել։
Նման բան երբեք չէր լինի Ուրուգվայի, Բրազիլիայի կամ Արգենտինայի հավաքականում․․․Այնտեղ դա անհնար է։ Ամեն ինչ կախված է նրանից, թե մարզիչն ինչպես է ձևավորում թիմը, ինչպես է անձամբ հոգ տանում նրանց մասին։ Խոսքը միայն տեխնիկական նրբությունների մեջ չէ, այլ նաև՝ բնավորության»,- Լուգանոյի խոսքերն է փոխանցում ESPN Brazil-ը։