Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը պատրաստ է մասնակցել ԱԱ-2022-ին․
«Վարանը քրտնաջան աշխատում է մարզումների ժամանակ։ Նա Ավստրալիայի դեմ խաղին կլինի մեր տրամադրության տակ»,- ասել է ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը։
29-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հոկտեմբերի 22-ին՝ «Չելսի» դեմ ԱՊԼ-ի խաղում (1-1): Դրանից հետո Վարանի մոտ ազդրի հետին մասի վնասվածք էր ախտորոշվել։
Ֆրանսիան Ավստրալիայի հավաքականի հետ կմրցի նոյեմբերի 22-ին։