Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Ոսկե խաղակոշիկը» ստանալուց հետո շնորհակալություն է հայտնել թիմակիցներին ու խոսել մրցաշրջանի անելիքների մասին։
«Առանց իմ թիմակիցների ես ոչ մի գոլ չէի խփի։ Սա բոլորի մրցանակն է։ Այս մրցանակի միջոցով ես շնորհակալություն եմ հայտնում ողջ թիմին։ Չեմպիոնների լիգան, իհարկե, կարևոր մրցաշար է, ու ամեն տարի մենք ուզում ենք հաղթել այն, սակայն Լա լիգան կարևոր է ամեն ինչից։ Գավաթը ևս կարևոր է։ «Բարսելոնան» միշտ պայքարում է բոլոր տիտղոսների համար»,-Մեսսիի խոսքերն է մեջբերում «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։
Լիոնել Մեսսին կարիերայի ընթացքում վեցերորդ անգամ է հաղթում «Ոսկե խաղակոշիկը»։
Լա լիգայի 8 տուրերից հետո «Բարսելոնան» 16 միավոր ունի ու երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ Առաջնության առաջատարը Մադրիդի «Ռեալն» է 18 միավորով։