Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ խոսակցությունների մասին։
«Ես ուզում եմ, որ Ռամոսը միշտ լինի իմ թիմում։ Ես նրան շատ լավ գիտեմ։ Այո՛, Ռամոսը կարող է խաղալ Օլիմպիական խաղերում Իսպանիայի համար։ Եթե նա որոշեց, որ պետք է մասնակցի, ես կաջակցեմ նրան։ Միշտ էլ գերազանց է խաղալ քո երկրի համար։
Նա մեր առաջատարն է ու օրինակ է մեզ համար։ Ես հետաքրքրված չեմ նրան պահեստային նստարանին տեսնելու մտքով»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։