Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սեբաստիան Ալեն շարունակում է բուժվել քաղցկեղից, որը նրա մոտ հայտնաբերվել է «Այաքսից» գերմանական ակումբ տեղափոխվելուց անմիջապես հետո։
«Ինչպես ի սկզբանե պլանավորել էինք, քիմիաթերապիայի փուլից հետո եւս մեկ փուլ է անհրաժեշտ։ Ես մեկ այլ վիրահատություն ունեմ. Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին հոգատարության և կարեկցանքի խոսքերի համար։ Չեմ համբերում, որ հնարավորինս շուտ հանդիպեմ բոլորիդ»,- գրել է Ալեն սոցիալական ցանցերում։
Դորտմունդի «Բորուսիան» գերմանական Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում վեցերորդն է:
























































