Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն կիսվել է Աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու հրավերի տպավորություններով։
«Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար, դա մեծ պատիվ է։ Գլխավոր մարզիչն արդեն խոսել է իմ դերի մասին։ Հենց որ պետք գամ, կփորձեմ իմ ներդրումն ունենալ թիմում։
Սա իմ 6-րդ խոշոր մրցաշարն է։ Բացառիկ է Աշխարհի առաջնությունը մրցաշրջանի միջնամասում անցկացնելը, բայց մենք բոլորս նույն նավակում ենք։ Կարծես շարունակում ենք մեր ներքին առաջնությունները։ Բոլոր խաղացողները պատրաստ են, նրանք լավ մարզավիճակում են։ Պետք է զգոն լինել ֆիզիկական վիճակի հետ ու Ֆրանսիայի հավաքականի անձնակազմը հետևում է դրան։
Ես ինձ չեմ սահմանափակում։ Կատարի աշխարհի առաջնությունն ինձ համար կարող է վերջին միջազգային մրցաշարը դառնալ, բայց չեմ ուզում անոնս ներկայացնել։ Տեսնենք ինչ կլինի մրցաշարից հետո։ Իմ՝ ամենաբարձր մակարդակով խաղալու մոտիվացիան անփոփոխ է մնացել»,- Ժիրուի խոսքերն է փոխանցում Football News-ը։