«Շալկե-04»-ը պաշտոնական կայքում հայտնել է, որ հրաժարվում է լուսաբանել ԱԱ-2022-ի խաղերը, բացի այն խաղերից, որոնց մասնակցելու է թիմի պաշտպան Մայա Յոսիդան։
Նշվում է, որ գերմանական ակումբը որոշել է արհամարհել Աշխարհի առաջնությունը, մասնավորապես, Կատարում մարդու իրավունքների ոտնահարման պատճառով։
«Կատարին Աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք տալը 2010 թվականին պատմական ֆուտբոլային սխալ է։ Մենք սոլիդար ենք մարդկանց հետ, որոնք ճնշված են Կատարում։ «Շալկեն» ազատ ժամանակը կօգտագործի, որ ավելի կարևոր թեմաներ լուսաբանի, որոնք արժանի են ուշադրության․ մենք կմասնակցենք կանանց բռնությունների դեմ ակցիաներին, ավելի շատ ուշադրություն կդարձնենք կանանց ու մանկապատանեկան ֆուտբոլին։ Մարդիկ Աշխարհի առաջնությունից կարևորն են»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։