ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է իր առօրյա կյանքի մասին։
«Ես սովորական մարդ եմ՝ չնայած համաշխարհային հայտնիություն ունենալու, 10 համարը լինելու և իմ անվան հետ կապված մյուս բաներից բխող ճնշմանը։
Փրձում եմ հնարավորինս երկրային լինել, որ սովորական լինեմ։ Ես ընկերներ ու ընտանիք ունեմ, ինչպես մնացած բոլորը։ Ես զգացմունքներ ունեցող մարդ եմ։ Երբեմն տխուր եմ արթնանում, երբեմն՝ շատ ուրախ։ Իմ տրամադրությունը ևս անկանխատեսելի է, ինչպես ուրիշ ցանկացած մարդունը։
Բայց ես չափից շատ մեծ ճնշում չեմ զգում ու դա որպես առավելություն եմ օգտագործում։ Շատ եմ հպարտանում նրանով, թե ինչպիսի մարդ ու խաղացող եմ դարձել»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը։
























































