Գերմանիայի հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթեց Օմանի ընտրանուն:
Հանդիպման միակ գոլը խաղի 80-րդ րոպեին խփեց հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը։ «Վերդերի» 29-ամյա հարձակվողը փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը և դարձել իր առաջին գոլի հեղինակը միջազգային խաղում: Հատկանշական է, որ Ֆուլկրուգը վերջին 20 տարիների ընթացքում դարձել է Բունդեսթիմի ամենատարեց դեբյուտանտը։
























































